1. | ԻՍԱԲԵԳ /Իսաբեկ/ | թուրք. Isabeg անունից. կազմված է Isa “Հիսուս” և beg “իշխան” բառերից: Կա նաև սրա հնչյանափոխված ձևը՝ Յասաբեգ /Յասաբեկ /, ինչպես և Իսաբեգյան, Յասաբեգյան ազգանունները: |
2. | ԻՍԱՀԱԿ | եբր. Isekhaq անունից, որ եկել է “Աստվածաշնչից”. նշանակում է “ծաղր” կամ “խնդություն” /ՀԲ - 107 /: Այժմ էլ շատ տարածված անուն է: Սրանից է Իսահակյան ազգանունը: |
3. | ԻՍԿԱՆԴԱՐ | հուն. Alexandros անձնանվան արաբական ձևն է, որ անցել է նաև պարսիկներին /Iskandar/. նշանակում է “պաշտպան”: Հայերի մեջ գործածական է միջին դարերից: Ունենք նաև Իսկանդարյան ազգանունը: |
4. | ԻՍՄԱՅԵԼ /Իսմայիլ/ | եբր. Ismael անունն է, որ եկել է “Աստվածաշնչից”. նշանակում է “ունկնդրություն աստծո” /բառացի՝ աստված լսեց/: Ունենք Իսմայիլյան ազգանունը: |
5. | ԻՍՊԻՐԻԴՈՆ | հուն. Spiridon անվան աղավաղված ձևն է, որ հանդիպում ենք նաև կրճատ՝ Իսպիր գրությամբ: Նշանակում է “թանկագին”, “սիրելի” /լատ. spir+donum, բառացի՝ “հոգու նվեր”: Ունենք Իսպիրյան ազգանունը: |
6. | ԻՍՐԱՅԵԼ | եբր. Israel անունն է, որ եկել է “Աստվածաշնչից” և գործա- ծական է մինչև այսօր: Նշանակում է “այր աստվածամարտ” Ունենք Իսրայելյան ազգանունը: |