1. | ԼԱԶԱՐ | հուն. Lazaros անունն է, որ հայերենում հնչյունափոխվելով /Լ>Ղ / դարձել է Ղազր կամ Ղազարոս: Ռուսաստանի և Լեհաստանի հայերի մոտ Պահպանվում է Եվրոպական տառադարձությունը՝ Լազար, որից և Լազարյան… 0.5 KB |
2. | ԼԱԼԱԲԵԳ /Լալաբեկ/ | պարս. lala բառից, որ նշանակում է “իշխանազունների վերակացու”, “դաստիարակ” /բարձր պաշտոն արքայական պալատում/ և beg “իշախան” տիտղոս անունից՝ “դաստիարակ իշխան” նշանակությամբ: Կա նաև Լալաբեգյան… 0.4 KB |
3. | ԼԱԼԱԶԱՐ | պարս. lalazar բառից, որ նշանակում է “կակաչների պարտեզ” /բառացի՝ “ոսկե կակաչ”/: Սրանից է Լալազարյան ազգանունը: |
4. | ԼԱՉԻՆ | ադրբ. lacin բառից, որ նշանակում է “բազե”: Անցյալում շատ տարածված անուն էր: Այժմ սակավ է գործածվում: Մնացել է Լաչինյան ազգանունը: |
5. | ԼԵՆՏՐՈՒՇ /Լենտրոշա/ | խտեղծվել է Լենինի և նրա հեղափոխական զինակիցների ազգանունների սկզբնատառերից /հետագայում դարձել է Լենդրոշ, իբրև “լենինյան դրոշ”/: Տարածված անուններից է, մանավանդ ավագ սերնդի մեջ: |
6. | ԼԵՈՆԻԴ | հուն. leon+idos, հայ. Ղևոնդ, ռուս. խպՏվՌՊ, անշանակում է “առյուծիկ”: Հայերի մեջ նորամուտ անուն է, տարածվել է գրականության միջոցով՝ քսանական թվականներից: |
7. | ԼԵՌՆԻԿ | հայ. լեռ /լեառն/ բառից իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված անուն է: Կա նաև սրա իգականը՝ Լեռնուհի: |
8. | ԼԵՎՈՆ /Լեիոն/ | հուն. Leon, որ նշանակում է “առյուծ” /լատ. leo, ռուս. սպՉ, ֆր. Leon և այլն/: Հայերի մեջ գարծածական է 10-րդ դարից: Սրանից էլ Լևոնյան ազգանունը: |
9. | ԼԵՎՈՒՇ | Լևոն անվան աղավաղված ձևն է, որ իբրև ինքնուրույն անուն տեղ է գտել զագսի պաշտոնական մատյաններում /ԶԱ -1926-691/: |
10. | ԼԻՊԱՐԻՏ | հայերի մեջ գործածական է տակավին 13-րդ դառից. ոմանց կարծիքով ոընի վրացական ծագում, սակայն ստուգաբանված չէ: Փաղաքշական ձևն է Լիպո: |