to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ԽԱ ԽԻ ԽՆ ԽՈ

selected terms: 6 page 1 of 1

1. ԽԱԺԱԿ հայ. խաժ /կապտականաչ/ և ակն /աչք/ բառերից. նշանակում է “խաժ աչքեր ունեցող”, “կապուտաչյա” /ինչպես՝ Սևակ, Ցոլակ/: Անցյալում բավական տարածված էր և այժմ էլ գործածական է: Սրանից էլ Խաժակյան ազգանունը: 0.4 KB
2. ԽԱՆԱԵՎ պարս. khan /խան/ բառից, հայերի մեջ տարածվել է անցյալ դարում իբրև անձնանուն: Այժմ սակավ գործածական անուն է:
3. ԽԱՆԱՄԻՐ պարս. khan և արաբ. amir բառերից, որ պատվավոր տիտղոսներ են: Հայերի մեջ այս անունը տարածված է 17-րդ դարից: Սրանից է Խանամիրյան ազգանունը:
4. ԽԱՆԶԱԴԱ պարս. khan “իշխան” և zada “ծնունդ”, “զարմ” բառերից. նշանակում է “իշխանազարմ”, “իշխանածին”: Այժմ գրեթե գործածական չէ: Մնացել է Խանզադյան ազգանունը:
5. ԽԱՉԱՏՈՒՐ հայ. խաչ և տուր բառերից. նշանակում է “խաչի տված”: Հայերի մեջ ամենատարածված անուններից է: Սրանից էլ Խաչատրյան ազգանունը:
6. ԽԱՉԻԿ հայ. խաչ բառի թաղաքշական ձևն է / իկ ածանցով/, որ մեզ մոտ գործածական է իբրև անձնանուն: Նշանակում է “փոքրիկ խաչ”: Հաճախ Խաչիկ են կոչում նաև Խաչատուր անունը կրողներին: Տարածված է նաև Խաչիկյան 0.5 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3