1. | ԽՈæԻԿ | հայ. իկ փաղաքշական ածանցով պարս. xaja բառից , որ նշանակում է “տեր”:Գործածական է էր 15 -րդ դարից: Իբրև անձնանուն այժմ մոռացության է տրված: Փաղաքշական ձևն է Խոջո, որից կա Խուոյան ազգանունը: |
2. | ԽՈՍՐՈՎ | պահլ. xusrav բառից, որ նշանակում է “բարեհամբավ”:Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից:Սրանից ունենք Խոսրովադուխտ իգական անունը և Խոսրովյան ազգանունը: |
3. | ԽՈՐԵՆ | պարս. khor “արեգակ” բառից և en փաղաքշական ածանցից՝ “արևիկ” նշանակությամբ: Հայերի մեջ տարածված է անհիշելի ժամանակներից:Սրանից ունենք Խորենյան ազգանունը: |
4. | ԽՈՒԲԼԱՐ | պարս. khub “գեղեցիկ” բառից և թուրք. lar հոգնակիակերտ մասնիկից: Հանդիպում էր անցյալում, այժմ մոռացվում է : Կա Խուբլարյան ազգանունը: |
5. | ԽՈՒԴԱՎԵՐԴԻ | պարս. khuba “աստված” և թուրք. verdi “տվեց” բառերից. նշանակում է “աստվածատուր” /ինչպես Ալլահվերդի/: Սրանից ունենք Խուդավերդյան ազգանունը: |
6. | ԽՈՒՐՇՈՒԴ | պարս. Khursid “արեգակ” բառից: Այս անունը տարածված է մահմեդական ժողովուրդների մեջ:Մեզ մոտ ենթարկվել է հնչյունափոխության /Խուրշիդ - Խուրշուդ՝ առնմանության ճենքով /:Այժմ էլ կենդանի անուն է : Կա… 0.4 KB |