1. | ԾԱՌՈՒԿ | հայ. ծառ բառից՝ ուկ ածանցով . նշանակում է “սլացիկ հասակ ունեցող”, “դալարիրան”:Ստեղծվել է միջին դարերում:Հիմա էլ տարածված անուն է . սրանից ունենք Ծառուկյան ազգանունը: |
2. | ԾԱՏՈՒՐ | հայ. Աստվածատուր անվան կրճատ ձևն է , որ տարածված է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից է Ծատուրյան ազգանունը: |
3. | ԾԵՐՈՒՆ | հայ. ծերունի բառից ՝”երկարակյաց” իմաստով:Այժմ էլ որպես անձնանուն գործածական է . սրանից ունենք Ծերունյան ազգանունը: |
4. | ԾՈՎԱԿ | հայ. ծով և ակն “աչք” բռերից է կազմված, նշանակում է “ծովի նման աչքեր ունեցող” կամ “ծովաչյա” /կապուտաչյա /:Այժմ էլ գործածական է : |