to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՀԱ ՀԵ ՀՄ ՀՈ ՀՐ
selected terms: 38 page 1 of 4

1. ՀԱԲԵԹ ( Յաբեթ) եբր.Iafet անունից. նշաակում է “գեղեցիկ” կամ “համոզող”: Գալիս է “Աստվածաշնչից” ( Նոյի երեք որդիներից մեկի անունն է ): Կա նաև Աբեթ ձևը, որը հանդես է գալիս որպես ինքնուրույն անձնանուն, ինչպես նաև 0.4 KB
2. ՀԱԶԱՐԱՊԵՏ հայ. հազարապետ բառից, որ զինվորական տիտղոս է. նշանակում է “հազար զինվորի պես”: Գործածական է XIII դարից. այժմ էլ կենդանի անուն է: Սրանից ունենք Հազարապետյան ազգանունը:
3. ՀԱԻæԲԱԲ (Հաջիպապ ) արաբ. haji “մահտասի” և թուրք. baba “հայր” բառերից. տարածված անուն էր անցյալ դարում: Մնացել է այժմ Հաջիպապյան ազգանունը: Կրճատ կոչում են Հաջի, Հաջո, որից և Հաջյան ազգանունն է:
4. ՀԱԽՆԱԶԱՐ արաբ. haqq “աստված” և նազար nazar “հայացք” բառերից. նշանակում է “աստվածահայաց”: Գործածական էր մինչև անցյալ դարի կեսերը. այժմ մոռացվել է:Ունենք Հախնազարյան ազգանունը:
5. ՀԱԿՈԲ( Յակոբ ) եբր. Jagob անունից, որ նշանակում է “խաբող”: Հայերի մեջ տարածված է հնուց. եկել է “Աստվածաշնչից”: Ունենք Յակովբ, Յակոբոս (հունական ) ձևերը, որոնք այժմ գործածական չեն: Այս անվան փաղաքշական ձևերն 0.6 KB
6. ՀԱՄԱԶԱՍՊ հ. պարս. hamaza “բազմություն”, “խումբ” և “ձի” բառերից. նշանակում է “ձիերի երամակ” կամ “շատ ձիեր ունեցող”: Այս անունը մեր մեջ տարածված է եղել տակավին հեթանոսական շրջանից և պահպանվել է մինչև մեր 0.6 KB
7. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ հայ. համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին ) : Շատ տարածվցած անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Համբար, Համբիկ, Համբո: Ունենք նաև 0.4 KB
8. ՀԱՄԼԵՏ եկել է գեղարվեստական գրականությունից (Շեքսպիրի համանուն ողբերգությունից): Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից: Բավական տարածված անուն է:
9. ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան երկրի անունից, որ արևմտահայերի մեջ գործածվել է իբրև արական անուն: Մեզ մոտ Հայաստան անվանում էին աղջիկներին՝ իբրև մայր հայրենիքի խորհրդանիշ: Այժմ էլ տարածված անուն է:
10. ՀԱՅԿ հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև “հսկա”: Հայկ է կոչվում նաև Օrion համաստեղությունը: Այժմ էլ շատ տարածված անուններից է: Ունենք Հայկունի, Հայկյան ազգանունները:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3