1. | ՀԱԲԵԹ ( Յաբեթ) | եբր.Iafet անունից. նշաակում է “գեղեցիկ” կամ “համոզող”: Գալիս է “Աստվածաշնչից” ( Նոյի երեք որդիներից մեկի անունն է ): Կա նաև Աբեթ ձևը, որը հանդես է գալիս որպես ինքնուրույն անձնանուն, ինչպես նաև… 0.4 KB |
2. | ՀԱԶԱՐԱՊԵՏ | հայ. հազարապետ բառից, որ զինվորական տիտղոս է. նշանակում է “հազար զինվորի պես”: Գործածական է XIII դարից. այժմ էլ կենդանի անուն է: Սրանից ունենք Հազարապետյան ազգանունը: |
3. | ՀԱԻæԲԱԲ (Հաջիպապ ) | արաբ. haji “մահտասի” և թուրք. baba “հայր” բառերից. տարածված անուն էր անցյալ դարում: Մնացել է այժմ Հաջիպապյան ազգանունը: Կրճատ կոչում են Հաջի, Հաջո, որից և Հաջյան ազգանունն է: |
4. | ՀԱԽՆԱԶԱՐ | արաբ. haqq “աստված” և նազար nazar “հայացք” բառերից. նշանակում է “աստվածահայաց”: Գործածական էր մինչև անցյալ դարի կեսերը. այժմ մոռացվել է:Ունենք Հախնազարյան ազգանունը: |
5. | ՀԱԿՈԲ( Յակոբ ) | եբր. Jagob անունից, որ նշանակում է “խաբող”: Հայերի մեջ տարածված է հնուց. եկել է “Աստվածաշնչից”: Ունենք Յակովբ, Յակոբոս (հունական ) ձևերը, որոնք այժմ գործածական չեն: Այս անվան փաղաքշական ձևերն… 0.6 KB |
6. | ՀԱՄԱԶԱՍՊ | հ. պարս. hamaza “բազմություն”, “խումբ” և “ձի” բառերից. նշանակում է “ձիերի երամակ” կամ “շատ ձիեր ունեցող”: Այս անունը մեր մեջ տարածված է եղել տակավին հեթանոսական շրջանից և պահպանվել է մինչև մեր… 0.6 KB |
7. | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | հայ. համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին ) : Շատ տարածվցած անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Համբար, Համբիկ, Համբո: Ունենք նաև… 0.4 KB |
8. | ՀԱՄԼԵՏ | եկել է գեղարվեստական գրականությունից (Շեքսպիրի համանուն ողբերգությունից): Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից: Բավական տարածված անուն է: |
9. | ՀԱՅԱՍՏԱՆ | Հայաստան երկրի անունից, որ արևմտահայերի մեջ գործածվել է իբրև արական անուն: Մեզ մոտ Հայաստան անվանում էին աղջիկներին՝ իբրև մայր հայրենիքի խորհրդանիշ: Այժմ էլ տարածված անուն է: |
10. | ՀԱՅԿ | հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև “հսկա”: Հայկ է կոչվում նաև Օrion համաստեղությունը: Այժմ էլ շատ տարածված անուններից է: Ունենք Հայկունի, Հայկյան ազգանունները: |