to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՄԱ ՄԵ ՄԻ ՄԽ ՄԿ ՄՀ ՄՆ ՄՈ ՄՍ

selected terms: 8 page 1 of 1

1. ՄԻՀՐԱՆ պարս. Mihran անունից, որ նշանակում է “արևային” կամ “արևի պարգև”, “արևափայլ”: Բավական տարածված անուն է: Փաղաքշականն է Միրո, որից էլ Միրոյան ազգանունը:
2. ՄԻՀՐԴԱՏ պահլ. Mihrdat անեւնից, որ նշանակում է “Միհր աստծու տված”: Հայերի մեջ գործածական է 4-րդ դարից: Կա նաև Միհրդատյան ազգանունը:
3. ՄԻՆԱՍ նման է լատ. menas և հուն. menas “լուսին” բառերին: Ոմանք համարում են սեմական ծագման բառ, սակայն եբրաեյրանում կամ արաբերենում այս անունը չկա: Մնում է ենթադրել, որ լատ. menexe բառից է և նշանակում է 0.6 KB
4. ՄԻՍԱՔ /Միսակ/ պարս. Mesak անունից: Ունենք Միսաքյան /Միսակյան/ ազգանունը:
5. ՄԻՐԱՔ պարս. mirak բառից, որ կազմված է mir “իշխան” և ak մասնիկից. նշանակում է “իշխանիկ”: Հանդիպում է 14-րդ դարից ի վեր, սակայն այսօր սկսել է մոռացվել: Սրանից մնացել է Միրաքյան ազգանունը:
6. ՄԻՐԶԱ պարս. mirza բառից, որ նշանկում է “իշխանազն”: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել 14-րդ դարից՝ Միրզա, Միրզո ձևերով: Այժմ մոռացված անուն է. մնացել են միայն Միրզայան, Միրզոյան ազգանունները: 0.4 KB
7. ՄԻՐԻæԱՆ պարս. Mirijan անունից, կազմված է mir “իշխան” և jan “հոգյակ” բառերից: Սրա փաղաքշական ձևն է Միրիկ: Գործածական անուն է. ունենք Միրիջանյան ազգանունը:
8. ՄԻՔԱՅԵԼ եբր. Mikael անունն է, որ նշանակում է “ո՞վ է որպես աստված”: Մեկնում են նաև իբրև “զորություն աստծու” կամ “հարված աստծու”: Գալիս է “Աստվածաշնչից”: Կրճատ ձևերն են՝ Մուքել, Մուքո, Մուքի և այլն: 0.4 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3