to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՆԱ ՆԵ ՆԻ ՆՇ ՆՈ ՆՎ

selected terms: 5 page 1 of 1

1. ՆՈՅ եբր. Nokha անունից, “Աստվածաշնչից” է եկել և ստուգաբանվում է իբրև “հանգիստ”,”դադարումն”: Տարածված անուն է քրիստոնյա ժողովուրդների մոտ: Հայերը գրեթե չեն գործածել. այս անունը կրել են մեծ մասամբ 0.4 KB
2. ՆՈՐԱՅՐ հայ. նոր և այր “տղամարդ” բառերից: Իբրև անձնանուն առաջին անգամ հիշատակված է Դ. Թրակացու “Քերականության” թարգմանության մեջ: Զուտ հայկական անուն է, որ գործածական է նաև մեր օրերում:
3. ՆՈՐԱՊԵՏ հայ. նոր և պետ բառերից ( ինչպես Տոնապետ,Հայրապետ ) : Ստեղծվել է XV դարում և գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Նորապետյան ազգանունը:
4. ՆՈՐԻԿ հայ. նոր բառից և իկ ածանցից: Հանդիպում ենք տակավին XIV դարից:Այժմ շատ տարածված անուն է հայերի մեջ: Երբեմն Նորիկ են կոչում նաև Նորայր անունը կրողներին, սակայն Նորիկը ինքնուրույն անուն է:
5. ՆՈՒԲԱՐ պարս. navbar(nubar) բառից, որ նշանակում է “նոր պտուղ” (նոր բար): Արևմտահայերը այս անունով են կոչում տղամարդկանց, իսկ արևելահայերը՝ կանանց: Ունենք Նուբարյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3