to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՇԱ ՇԵ ՇԻ ՇՄ ՇՈ
selected terms: 29 page 1 of 3

1. ՇԱԲԱԹ եբր. sabos բառից, որ նշանակում է “հանգիստ”: Իբրև օրվա անուն այս բառը օգտագործվել է հայերի մոտ անհիշելի ժամանակներից: Այդ իմաստով շաբաթ բառը գործածական է շատ լեզուներում ( պարս. sanba , ռուս. 0.6 KB
2. ՇԱԴԻՆ արաբ. Sams-ad-din բառից, որ նշանակում է “հավատի արևը”: Գործածվել է նախ իբրև Շամսադին, ապա առնմանության օրենքով ս բաղաձայնը դարձել է շ (Շամշադին ) , վերջին ձևից էլ կրճատվելով՝ դարձել է Շադին: 0.6 KB
3. ՇԱԼԻԿՈ ծրաց.Salva անվան փաղաքշական ձևն է, որ տարածված է իբրև ինքնքուրույն անձնանուն Վրաստանի հայերի մեջ: Վերջերս այս ձևը երևում է մեզ մոտ ևս:
4. ՇԱՀԱԲ ( Շահապ ) արաբ.Sahab անձնանունից, որ նշանակում է “ասուպ”: Գործածվել է IX-XV դարերում, սրանից մնացել է Շահապունի ազգանունը:
5. ՇԱՀԱԶԻԶ պարս.sah “թագավոր” և արաբ. aziz բառերից. նշանակում է “արքայի սիրելին”: Հայերի մեջ այս անունը գործածական է XVII դարից: Սրանից Շահազիզյան ազգանունը:
6. ՇԱՀԱՄԻՐ պարս. sah “թագավոր” և արաբ. amir “իշխան” բառերից: Բավական տարածված անուն էր XV դարում: Արևմտահայության մեջ դեռևս կարելի է հանդիպել այս անունը կրողների:Սրանից ունենք Շահամիրյան ազգանունը:
7. ՇԱՀԱՆ պարս. Sahansah անվան կրճատ ձևն է, որ իբրև անկախ անուն գործածական է նաև այլ ժողովուրդների մեջ: Շահնշահ նշանակում է “արքայից արքա”: Հատկապես XII - XIII դարերում Շահան անունը շատ էր տարածված: Այժմ 0.4 KB
8. ՇԱՀԲԱԶ պարս. Sahbaz անունից, որ կազմված է sah “արքա” և baz “բազե” թռչունի անունից. նշանակում է “արքայաբազե”: Ունենք Շահբազյան ազգանունը:
9. ՇԱՀԵՆ պահլ. Sahen անունից ( նոր պարսկերենում Sahin) . նշանակում է “բազե”: Հայերի մեջ տարածված է Շահեն ձևով, որ գալիս է պահլեվերենից և ապացուցում է այս անվան հնությունը: Ներկայումս գործածվող Շահինյան 0.6 KB
10. ՇԱՀՄՈՒՐԱԴ պարս. sah “թագավոր” և արաբ. murad “իղձ”, ,ցանկություն” բառերից. նշանակում է “արքայի ցանկալին”: Հայերի մեջ գործածական է եղել XVII դարից: Այժմ սրանից մնացել է Շահմուրադյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3