1. | ՊԱՅՔԱՐ | հայ. պայքար “կռիվ “բառից, որ հեղափոխությունից հետո գործածական դարձավ իբրև անձնանուն:Այծմ էլ այս անունը կրող անձինք, մանավանդ ավագ սերնդի մեջ: |
2. | ՊԱՆԴՈՒԽՏ | հայ. պանդուխտ բառից, որ նշանակում է “վտարանդի”,”օտարական”:Այս անունը կրում են նաև հայուհիները: |
3. | ՊԱՊ | պահլ. Papi անունից, որ նշանակում է “հայր” / լատ. Papa/:Հիշատակված է 4-րդ դարից:Սակավ գործածական է եղել:Սրանից ունենք Պապյան ազգանունը: |
4. | ՊԱՊԻԿ | հայ. պապ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է “մեծ հայր” /հոր կամ մոր հայրը/:Անունը հանդիպում է 17-րդ դարից;Այժմ էլ գործածական է:Սրանից է առաջացել Պապիկյան ազգանունը: |
5. | ՊԱՎԵԼ | ռուս. կՈՉպս անունից, որ փոխառություն է հուն. Pauls /լատ.Paulus / անվան. սրա հայերեն համարժեքն է ՝Պողոս:Նորամուտ անուն է , որ այժմ անկախ գործածույուն ունի: |
6. | ՊԱՎԼԻԿ | ռուս. կՈՉպս անվան փաղաքշական ձևն է, որ հաճախ հանդիպում ենք իբրև ինքնուրույն անուն :Բացի դրանից, տարածված է նաև Պավլուշա ձևը, որ նույնպես ինքնուրույն անուն է : |
7. | ՊԱՏՎԱԿԱՆ | հայ. պատվական բառից /”ընտիր”, “ազնիվ”, “փառավոր” նշանակությամբ/:Հիշվում է 13 -րդ դարից:Այժմ էլ գործածական անուն է: Այստեղից՝ Պատվականյան ազգանունը: |
8. | ՊԱՏՐԻԿ | հուն. Patrikos անունից:Առաջին անգամ հիշատակված է “Հայսմավուրքի”մեջ:Այնուհետև հանդիպում ենք միջնադարյան Հայաստանում:Պտրիկ նաև իշխանական տրտղոս /աստիճան/ է, որ դարձյալ հունական ծագում ունի:Այն… 0.6 KB |
9. | ՊԱՐԳԵՎ | հայ. պարգև բառից , որ նշանակում է “նվեր”, “ընծա”. ծերջիններս նույնպես գործածական են իբրև անձնանուններ: Գալիս է 4-րդ դարից: Մինչև այսօր կենդանի անուն է :Կա նաև Պարգևյան ազգանունը: |
10. | ՊԱՐԹԵՎ | Նորամուտ անուն է : Արդի հայերենում պարթև բառը գործածական է իբրև “հաղթանդամ”,”հսկա”, “լայնալանջ”:հենց այս իմաստով էլ դարձել է անձնանուն:Գոյություն ունի Պարթևյան ազգանունը: |