1. | ՋԱԼԱԼ | արաբ. Jalal անունից , որ նշանակում է “մեծություն”, “վեհություն”, “փառք”:Հայերի մեջ գործածական անուն է 13 -րդ դարից: Այժմ հազվադեպ հանդիպում ենք, սակայն տարածված է Ջալալյան ազգանունը: |
2. | ՋԱՀԱՆ | պարս. Jihan բառից, որ ստուգաբանվում է “աշխարհկալ”: Հիշատակված է 15 -րդ դարից: Այժմ էլ հանդիպում ենք այս անունը կրողների:Սրանից Ջահանյան ազգանունը: |
3. | ՋԱՀԱՆԳԻՐ- (Ջիհանգիր, Ջհանգիր) | պարս. անուն, որ եկել է թուրքերենի միջոցով 17 -րդ դարից. նշանակում է “աշխարհակալ”:Այժմ էլ գործածական անուն է : Սրա կրճատ ձևերն են ՝Ջահանգիր, Ջանգիր: Կան նաև Ջահանգիրյան , Ջհանգիրյան ազգանունները:… 0.4 KB |
4. | ՋԱՄԱԼ | արաբ. Jamal անունից, որ նշանակում է “գեղեցկությաուն”: Հայերի մեջ տարածված է եղել 15-18-րդ դարերում: Այժմ հազվագյուտ անուն է, սակայն Ջամալյան ազգանունը տակավին պահպանվում է: |
5. | ՋԱՆ | պարս. Jan բառից, որ թարգմանվում է “հոգյակ”, “հոգի”, “էություն”: Հայերի մեջ գործածական է 15-րդ դարից: Սրա փաղաքշականն է æանո ինքնուրույն անունը: Սրանից ունենք Ջանյան, Ջանոյան ազգանունները: |
6. | ՋԱՆԱՆ | պարս. janan բառից, որ նշանակում է “տարփածու”, “սիրահար”: Մինչև անցյալ դարի վերջերը գործածակ էր: Այժմ հազվագյուտ անուն է: Կա Ջանանյան ազգանունը: |
7. | ՋԱՆԻԲԵԳ /Ջանիբեկ/ | պարս. Jan -i - beg, որ նշանակում է “բեկի հոգեհարազա- տը”, “բեկի սիրելին”: Հայերի մեջ այս անունը տարածված է եղել 15-րդ դարից: Հանդիպում ենք նաև այսօր: Սրանից է Ջանիբեկյան ազգանունը: |
8. | ՋԱՆԻԿ | Ջան անձնանվան փաղաքշական ձևն է, որ այժմ էլ գարծածական է իբրև ինքնուրույն անուն: Սրանից էլ ստեղծվել է Ջանիկյան ազգանունը: |
9. | ՋԱՆԼԻԿ | նորահայտ և հազվագյուտ անուն է, որ հանդիպում ենք զագսի մատյաններում: Եթե Ջանիկ անունը չէ՝ “լ”-ով, ապա պետք է համարել թուրք. ջանլու, ջանլի բառից, որ նշանակում է “մարմնեղ”, “հաղթանդամ”: |
10. | ՋԱՆՓՈԼԱԴ | պարս. Jan “հոգի” /նաև “մարմին” / և polad “պողպատ” բառերից է կազմված. նշանակում է “պողպատյա մարմին ունեցող” կամ “պողպատի պես ամուր մարդ”: Ըստ երևույթին տարածվել է պարսկական ժողովրդական հեքի-… 0.5 KB |