1. | ՍԱԴԱԹ | արաբ. saadat բառից, որ “երջանկություն” է նշանակեում: Հայերի մեջ այս անունը հիշատակված է 15-րդ դարից: Այժմ հազվադեպ է գործածվում, սակայն ունենք Սադաթյան ազգանունը: |
2. | ՍԱՀԱԿ | եբր. Isakhaq անունն է՝ Ի ձայնավորի կորուստով. նշանակում է “ծաղր”, “խնդություն”: Հայերի մեջ գարծածական է մ.թ.ա. 1-ին դարից. այժմ էլ տարածված անուն է: ՈՒնենք Սահակյան ազգանունը: |
3. | ՍԱՀՐԱՏ | պարս.sarhat բառից, որ նշանակում է “սահմանագլուխ”, “սահման” (արաբ. sarhat “բաց տարածություն”, “լայնարձակ”) :Այս անունը հանդիպում է նաև դրափոխված ձևով՝ Սահրատ, որից և ստեղծվել է Սահրատյան… 0.4 KB |
4. | ՍԱՂԱԹԵԼ | եբր. Salatiel անունից,որ նշանակում է “հարցումն առ Աստված”: Հայերի մեջ այս անունը տարածված է շատ վաղուց և այսօր էլ գործածական է: Աղավաղված ձևն է Սաղո: ՈՒնենք նաև Սաղաթելյան, Սաղոյան ազգանունները:… 0.4 KB |
5. | ՍԱՄՍՈՆ | եբր. Simson անունից, որ նշանակում է “Արեգակն նորա” /եբր. semes “արեգակ”, արաբ. sams բառից/: Եկել է “Հին կտակարանից” և գործածական անուն է եղել հայերի մեջ:Սրանից ունենք սամսոնյան ազգանունը: |
6. | ՍԱՄՎԵԼ /Սամուել/ | եբր.Samuel անունից, որ նշանակում է “աստվածակոչ”,”աստվածադիր”,”տուրք Աստծու” ըստ Հյուբշամի՝ “ աստված լսեց “ / Arm. Gram- 335 /: սանուել անունը գործածական դարձավ 19-րդ դարի վերջերից՝ Րաֆֆու… 0.5 KB |
7. | ՍԱՅԱԴ | արաբ. sayyad բառից , որ նշնակում է “որսորդ”: Սրանից ունենք Սայադյան ազգնունը: Հանդիպում ենք նաև Սայաթ ձևով՝ Սայաթ -Նովա: |
8. | ՍԱՆԱՍԱՐ | ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է շատ վաղ ժամանակներից. հանդիպում ենք “Սասունցի Դավիթ” ժողովրդական էպոսի պատումներում: Եբր. Sar “արքա” բառից /ասոր. Sar usur , որ ստուգաբանվում է “Ուցուր… 0.6 KB |
9. | ՍԱՆԹՐՈՍ | Ալեքսանդրոս անվան կրճատ ձևն է , որ երբեմն ասվում է նաև Սանթրո, Սանդրո: Գործածվում է որպես ինքնուրույն անձնանուն: Սրանից է առաջացել Սանթրոսյան ազգանունը: |
10. | ՍԱՆՈՍ | Ալեքսանիոս անվան կրճատ ձևն է, որ մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից է առաջացել Սանոսյան ազգանունը: |