1. | ՎԻԳԵՆ | լատ. Vincentus անունից, որ առաջացել է vinco “հաղթել” բայից և նշանակում է “հաղթանակ”:Համապատասխանում է Վիկտոր անվանը: Եկել է 12 -րդ դարից և այժմ էլ տարածված անուն է : |
2. | ՎԻԼԵՆ | հապավումով ստեղծված անուն է /Վլադիմիր Իլյիչ անվան սկզբնատառերով և Լենին անվան մի մասով/:Կա նաև ՎԻՈՒԼԵՆ ձևով, որտեղ “ՈՒ” տառը նշանակում է “Ուլյանով”: Ավագ սերնդի մեջ դեռ պահպանվել է այս անունը… 0.4 KB |
3. | ՎԻԼՀԵԼՄ | գերմ. Wilhelm անունն է, որ մեզ մոտ եկել է դարասկզբին և բավական տարածված է: Անշուշտ գրականության միջոցով է մուտք գործել: |
4. | ՎԻԿՏՈՐ | լատ. victor բառից , որ նշանակում է “հաղթող”: Եկել է ռուսերենից / ԹՌՍՑՏՐ / և գործածական է : |
5. | ՎԻՐԱՊ | հայոց Խոր Վիրապի վանքի անունից: Գալիս է 15-րդ դարից: Այժմ գրեթե մոռացված է , սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը: |