to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՏԱ ՏԵ ՏԻ ՏՈ ՏՐ
selected terms: 16 page 1 of 2

1. ՏԱՃԱՏ պարս. dasdad բառից, որ նշանակում է “ պարգև”: Հայերի մեջ այս անունը գործածական է IV դարից: Սրա կրճատ ձևն է՝ Տաճո: Ունենք նաև Տաճատյան ազգանունը:
2. ՏԱՎՐՈՍ Տավրոս լեռան անունն է, որը դարձրել են անձնանուն (ինչպես` Մասիս, Արագած): Հնում գործածական չի եղել. հանդիպում ենք վերջերս:
3. ՏԱՏՈՒՐ հայ. Տիրատուր անվան կրճատ ձևն է, որ երբեմն երևում է իբրև անկախ անուն: Այժմ հազվագյուտ է: Կա Տատուրյան ազգանունը:
4. ՏԱՐԻԵԼ գրավոր աղբյուրներում այս անունը երևում է XVI դարից, հաջորդ դարերում գրեթե մոռացվել էր, վերջին տարիներին կրկին գործածվում է Շոթա Ռուսթավելու “Ընձենավորի” ազդեցությամբ:
5. ՏԱՐՈՆ Տարոն (Մուշ) գավառի անունից, որ դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է: Կա Տարոնյան ազգանունը:
6. ՏԵԼԵՄԱՔ հուն. Telemakhos անունից. նշանակումէ “հեռամարտիկ”,”նետաձիգ”: Հոմերոսի “Իլիականում” Ոդիսևսի որդու անունն է: Սակայն այս անունը հայերի մեջ մուտք է գործել XIX դարում՝ Ֆենելոնի “Արկածք Տելեմաքա” գրքի 0.4 KB
7. ՏԻԳՐԱՆ հին պարս.Tigrana անունն է, որով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել մեր թվարկությունից հինգ դար առաջ: Հազարամյակների ընթացքում ժողովուրդը չի 0.6 KB
8. ՏԻՄՈԹԵՈՍ հուն.Timotheos անունից, որ նշանակում է “աստվածավախ”, “աստվածահարգ”: Հայերի մեջ գործածական է եղել VI դարից, և մեծ մասամբ կրել են հոգևորականները:
9. ՏԻՄՈՖԵՅ ռուս.ՁՌՎՏՒպռ անունից, որ նույն Տիմոթեոսն է: Հայերի մեջ գործածական է քսանական թվականներից (ԶԱ-1927-466 ) :
10. ՏԻՐԱԶԴ հայ. տեր ( տէր) և ազդ (ազդվել) բառերից. նշանակում է “տիրոջից ազդված” կամ “տիրոջից ներշնչված”: Այժմ հազվագյուտ անուն է. հանդիպում ենք սփյուռքահայերի մեջ:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3