1. | ՓԱՅԼԱԿ | հայ. փայլակ բառից (կայծակի փայլատակումը), որ դեռևս անցյալ դարից գործածվում է մեզ մոտ իբրև անուն: Այժմ էլ տարածված անուն է: |
2. | ՓԱՆՈՍ | հուն. fanos բառից. նշանակում է “լուսավոր”, “փայլուն”: Հայերի մեջ այս անունը տարածված էր VII դարից: Այժմ էլ գործածական անուն է. սրանից ունենք Փանոսյան ազգանունը: |
3. | ՓԱՌՆԱԿ | հայ. հնագույն անուններից է, որ ՀԲ ստուգաբանում է “ցուլ հարկանող” կամ “պտուղ խնկոց”: Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարս. Փառնավազ անվան կրճատ ձևը: Սա թերևս հայ. փառունակ բառից է՝ ՈՒ… 0.6 KB |
4. | ՓԱՌՆԱՎԱԶ | հին պարս.parnabuza բարդ բառից, որ ստուգաբանվում է “փառավոր բազգով”: Հայերի մեջ այս անունը գործածական է մեր թվարկությունից շատ առաջ: Այժմ քիչ գործածական անուն է: |
5. | ՓԱՌՆԵՐՍԵՀ | հին պարս.Nerseh անունից և հայ փառ (ք ) բառից. նշանակում է “փառավոր Ներսեհ”: Չի կարելի ամբողջ անունը պահլավերեն համարել, քանզի պահլ. far ձևը նույնն է, ինչ որ հայ. փառ 9ք) -ը: Առհասարակ այս փառ… 0.4 KB |
6. | ՓԱՌՈՒԽ | պահլ.farrax, պարս.farrux բառից, որ նշանակում է “փառավոր”, “երջանիկ”: Գործածական է եղել հայերի մեջ հնագույն ժամանակներից մինչև անցյալ դարի վերջերը: Այժմ մոռացվում է: |
7. | ՓԱՎՍՏՈՍ /Փաւստոս / | հուն. Faustos, լատ. Faustus, Fausta անունից: Ծագել է լատ.faustus բառից, որ նշանակում է “երջանիկ”: Այժմ մոռացված անուն է: |
8. | ՓԱՐՍԱԴԱՆ | կազմված է պարսկերենի ձևով՝farsi (ֆարսերեն) և dan բառերից, նշանակում է “ֆարսերեն իմացող”,”ֆարսերեն խոսող”,”ֆարսագետ”: Սա եղել է հասարակ անուն՝ “ֆարսերենի թարգմանիչ” իմաստով, հետագայում դարձել է… 0.7 KB |