Հոռոմսինե անվան կրճատ ձևն է, որ գործածական է որպես ինքնուրույն անուն: Ժողովրդի մեջ ամենատարածված անուններից էր անցյալ դարում: Այժմ էլ գործածական է: Ոմանք կապում են Հռոմ քաղաքի անվան հետ (քանզի մեզ մոտ էլ Հոռոմ տեղանուն կա, հեռու չէ հավանականությունից), ուստի Հոռոմսինե, Հոռոմսիմա, Հոռոմսիմ և այլ անուններն ստուգաբանվում են որպես “Հռոմուհի”,”Հռոմի դուստր”: (Ժողովրդական ստուգաբանությամբ Հոռոմսիմ նշանակում է “հռոմեական արծաթ”-Հոռոմ+ sim “արծաթ” պարս. բառը ) :