նորահնար անուն, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ: Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե, Զարինե և այլ նորաստեղծ անունները: Այս ինե ածանցով այժմ նորանոր անուններ են ստեղծվում /Սաթինե, Լուսինե և այլն/: Այս անունն էլ նար արմատից է, որ մեր լեզվում երկու ծագում ունի՛ պարսկական և արաբական: Եթե ւնդունենք պարս. nar բառը, ապա կնշանակի “նուռ”, իսկ եթե արաբ. nar “կրակ” բառն է՛ կնշանակի “հրեղեն”: