պարս. nubar կամ navbar բարդ բառից, որի բաղադրիչներն են nav “նոր” և bar “պտուղ” բառերը. նշանակում է “նորահաս պտուղ”, “առաջին բար”: 15-րդ դարում այս անունը կրել են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք: Անցյալ դարում Կովկասի հայերի մեջ գործածական էր իբրև իգական անուն: Արևմտա- հայերը Նուպար են կոչում միայն տղամարդկանց: Այժմ էլ սփյուռքում տարածված անուն է: Սրանից կա Նուպարյան ազգանունը: