զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է “անմահ”:Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել “հաճելի”, “քաղցր” նշանակությամբ: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառկազմական դեր է կատարում ՝ իգական մի շարք անուններ ստեղծելիս / Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն/:Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ: