Ասորեստանի առասպելական թագուհու /Semiram, Semiramoth/ անունից է, որին նույնացնում են Միջագետքի Իշտար աստվածուհու հետ: Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված: Ըստ ավանդության նա եղել է խելացի և հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ: Շամիրամն իր գեղեցկությամբ հմայել է բոլորին, ուստի նրան կոչել են կախարդ: Շամիրամի անունը կապված է մեր Արայի հետ /տես Մ.Խորենացու “Հայոց պատմությունը”, գիրք Ա, Ժե-իա/: