պահլ. akhsen “գորշ” բառից / զենդ. akhsaena “թուխ”, “կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի”մոխրագույն”, “գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև “աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել “հրակարմիր”:Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ - են/. ինչպես պարսկերենից ոկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ: