այս անունը հանդիպում ենք դարի վերջերին: Տարածվել է Մուրացանի “Ռուզան կամ հայրենասեր օրիորդը” պատմակքան դրամայի ազդեցությամբ: Ըստ Յուստիի Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրճատ ձևն է: Աճառյանը հավանություն է տալիս այս կարծիքին: Բացառված չի նաև “շեկ” բառից ծագելու հանգամանքը. դեռևս դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է “շեկ բեգ” /ինչպես թուրք. Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ/: Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունը ինքնին իգական է և այլրս իգականացնելու կարիք չունի: