կանացի գլխի զարդարանք՝ մեջընդմեջ շարված ոսկու և մարգարտի ուլունքներով, որ մինչև մեր դարի կեսերը կրում էին Կարինի, Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի և այլ հայաբնակ վայրերի հայ կանայք: Գործածվում է իբրև անձնանուն՝ “թանկագին”, “շքեղափայլ” իմաստով: Ժողովրդի մեջ գործածական է Փերուշան ձևով: