լատ. Flora անունն է, որ տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ:Ծագում է լատ. flos “ծաղիկ” բառից:Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է ՝ Զեփյուռի կինը:Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ /Տիցիան, Ռեմբրանդ, Բեկլի/:Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով:Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք “բուսական աշխարհ”:Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջերից:Կրճատ կոչվում է Ֆլորա: