արաբ.zarif բառից, որ նշանակում է “սրամիտ”, “վայելչագեղ”: Իրբև արական անուն տարածված է արևելյան շատ ժողովուրդների մեջ: Սրա իգականն է Զարիֆա, սակայն մեզ մոտ գործածվում է Զարիֆ ձևով: Հնում այս անունը կրել են հայ տղամարդիկ: Սրանից մնացել է Զարիֆյան ազգանունը: