հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում, Դավթի կնոջ անունն է (Խանդութ Խաթուն): Եթե համարենք հայ. “խանդ” բառից ստեղծված, ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է “խանդոտ”, “խանդաբորբ”: Կարելի է համարել նաև պարս. Խանդուխտ անվան աղավաղված ձևը: Այս դեպքում ստուգբանվում է իբրև “իշխանադուստր”: Հին գրավոր աղբյուրներում,ինչպես և ժողովրդի մեջ այս անունը չի եղել: Տարածվեց 1939 թվականից, երբ տոնվեց “Սասունցի Դավիթ” էպոսի հազարամյա հոբելյանը: