հայ. ծովինար “փայլակ” բառից գուցե ծով և արաբ. nar “հուր” բառերից. նշանակությունն է “կրակի ծով”: Գործածական է մեզ մոտ XV դարից: Գ. Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական (բաբելոնական ) naru “գետ” բառի հետ, որից առաջացել է նաև “ջրի ոգի” աստվածությունը համեմատելով մեր Ոսկինար, Ծովինար, հուն.Nareus, հնդկ.Nara ջրահարսի մի տեսակ և այլն ): Ըստ գիտնականի այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ “Նուրի Նուրին եկել է” երգում. սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա ) : Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց “Սասունցի Դավիթ” էպոսի հազարամյա հոբելյանը: