արաբ. nazar բառից, որ նշանակում է “հայացք”, “նայվածք”: Այս անունը հայերի մեջ տարածվել է 13-րդ դարից և գոյություն ունի մինչև օրս: Սույն անունը հանդես է գալիս նաև բարդ ձևերով՝ Հախնազար, Մելիք-Նազար, Շահնազար, Բեկնազար, Նազարբեկ անունների, ինչպես և սրանցից կազմված ազգանունների մեջ, որ մինչև օրս էլ գործածական են /Շահնազարյան և այլն/: Տարածված է նաև Նազարյան ազգանունը: