արաբ. Sams-ad-din բառից, որ նշանակում է “հավատի արևը”: Գործածվել է նախ իբրև Շամսադին, ապա առնմանության օրենքով ս բաղաձայնը դարձել է շ (Շամշադին ) , վերջին ձևից էլ կրճատվելով՝ դարձել է Շադին: Սրանից ունենք Շադինյան ազգանունը, իսկ Շամշադինը գոյություն ունի մինչև օրս որպես տեղանուն: Սրանից էլ կազմվել է Շամշադ անունը: