պահլ. Sahen անունից ( նոր պարսկերենում Sahin) . նշանակում է “բազե”: Հայերի մեջ տարածված է Շահեն ձևով, որ գալիս է պահլեվերենից և ապացուցում է այս անվան հնությունը: Ներկայումս գործածվող Շահինյան ազգանունը ոչ թե Շահին բառից է, այլ Շահէն անունից՝ է > ի հնրյունափոխությամբ ( ինչպես Ներսէս > Ներսիսյան ) : Այժմ էլ բավական տարածված անուն է :