ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև “սոսանվեր” է կոչվել:Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ.anaoo “անմահ” և urvan “հոգի” բառերից, նշանակում է “անմահ հոգի”:Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես “պաշտող”, “նվիրված”:Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :Այժմ բավական տարածված անուն է :