Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը /”գ” բաղաձայնի կորուստով/, իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah “արև”, “հուր” նշանակող մասնիկ ունեցող պարսից անուններից ու համարել հայերեն անուն՝ հայ. վահան գոյականից, որ նշանակում է “սրից պաշտպանող մետաղյա հարմարանք”, “պաշտպան” /ռուս. քՌՑ / : Տես “Armen. Gramm”.-509: Այծմ բավական տարածված անուն է հայերի մեջ: Ունենք Վահանյան ազգանունը և Վահանիկ փաղաքշական անունը: