հայ. հնագույն անուններից է, որ ՀԲ ստուգաբանում է “ցուլ հարկանող” կամ “պտուղ խնկոց”: Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարս. Փառնավազ անվան կրճատ ձևը: Սա թերևս հայ. փառունակ բառից է՝ ՈՒ ձայնավորի սղմամբ: Նշանակում է “փառավոր”, “փառքի արժանի”: Այժմ էլ գործածական անուն է. սրանից ունենք Փառնակյան ազգանունը: