կազմված է պարսկերենի ձևով՝farsi (ֆարսերեն) և dan բառերից, նշանակում է “ֆարսերեն իմացող”,”ֆարսերեն խոսող”,”ֆարսագետ”: Սա եղել է հասարակ անուն՝ “ֆարսերենի թարգմանիչ” իմաստով, հետագայում դարձել է անձնանուն: Պարսկստանում այս անունը չի օգտագործվել: Ֆ>Փ հնչյունափոխությունը ( ֆարս > փարս ) ապացուցում է, որ այս անունը եկել է վրացերենից: Այժմ էլ վրացիների մեջ գործածական անուն է: Կա Փարսադանյան ազգանունը: