հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:Արան գարնան, բուսականության,երկրագործության,բերքի,հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր,որի պաշտանմունքը եղել է խեթերի, ուրարտացիների,հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ:Գ Ղափանցյանն իր “Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին:Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տես ղպՑՑրՍՌպ ոՏչՌ ց ՈՐՎÿվ,27) , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են”(տես՝ նրա “Արա Գեղեցիկ”,էջ 314-315):Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է “անտառ”, “արտ” և այլն:Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ “արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ,Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել: