հայոց բարձր լեռան անունն է, որ գործածվում է իբրև անձնանուն:Գ. Ղափանցյանն իր “Արա Գեղեցիկի պաշտամունքը” աշխատության մեջ նշում է, որ այս բառը կապված է Արա աստծու անվան հետ, և մեկնում է իբրև “Արայի գահ”: Անվան վերջին “գած” մասը ուրարտերեն guza կամ gusta բառն է, որ “գահ” է նշանակում:Նույն նշանակությամբ կա նաև հին իրանական gatu բառը (թախտ, գահ), ինչպես վկայում է Հյուբշմանը: