հուն. georgos բառից, որ նշանակում է “հողագործ”, “երկրագործ” (հուն. ge “հող”, “երկիր” բառից, ինչպես geolog “երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ:Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից: Հանդիպում է Գէորգ,Գևորգ, Գևոր ձևերով: Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն:Այժմ ավելի տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորներ (էո) իրար հետ դժվար են արտաբերվում: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գևո,Գևիկ : Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը: