գրավոր հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով, սակայն ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով “վ” հնչյունը /ինչպես Գէորգ - Գևորգ /: ՀԲ ստուգաբանում է իբրև “գովող”, “գովաբանող” կամ “դավանող”: Թադեոս անունը հաճախ նույնացնում են եբր. Ղէբէոս անվան հետ և մեկնում “իմաստուն” կամ “քաջասիրտ” /ՀԲ, 101/: Սրա կրճատ ձևերն են՝ Թաթոս, Թաթո, Թևոս և ալն: Տարածված են նաև Թադևոսյան, Թևոսյան, Թաթոսյան, Թաթոյան ազգանունները: